Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Աճուրդ վաճառքի և կառուցապատման իրավունքով տրամադրվող հողի մրցույթ:
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՀԱՅԿԱՆՈՒՇ ԱՎԱԳՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
03/04/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
29/04/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը, այսուհետ Կազմակերպիչ, 2024թ.–ի մայիսի 6-ին, ժամը` 11:00-ին համայնքապետարանի վարչական շենքում կիրականացնի համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ վաճառքի և կառուցապատման իրավունքով տրամադրվող հողի մրցույթ:

ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔ

լոտ 1. Եղեգնաձոր համայնք, ք., Եղեգնաձոր ծածկագիր՝ 10-001-0040-0029, հասցե՝ ք. Եղեգնաձոր, Իսրայել Օրու փողոց, 2-րդ նրբանցք, 9 հողամաս, 0.00544 հա, 236 000 ՀՀ դրամ մեկնարկային գնով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝  հասարակական կառուցապատման:

լոտ  2. Եղեգնաձոր համայնք, ք.,Եղեգնաձոր ծածկագիր՝ 10-001-0378-0005, 0. 49598 հա, 194 000 ՀՀ դրամ մեկնարկային գնով, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական վարելահող:

լոտ 3. Եղեգնաձոր համայնք, ք.,Եղեգնաձոր ծածկագիր՝ 10-001-0118-0123, հասցե՝ ք. Եղեգնաձոր, Սյունիքի փողոց 34, 0․02301 հա, 664 420 ՀՀ դրամ մեկնարկային գնով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման:

լոտ 4. Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր ծածկագիր՝ 10-001-0050-0196, հասցե՝ ք. Եղեգնաձոր, Ա. Միկոյան փողոց  3/34,  0.00023 հա, 82 400 ՀՀ դրամ մեկնարկային գնով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման:

լոտ 5. Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Երևանյան խճուղի 4-րդ նրբանցք, 10/1 հողամաս, ծածկագիր՝ 10-001-0159-0046, 0.02 հա, 800 000 ՀՀ դրամ մեկնարկային գնով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման:

լոտ 6. Եղեգնաձոր համայնք, գ. Գետափ, ծածկագիր՝ 10-014-0114-0044, 0.29829 հա, 56 000 ՀՀ դրամ մեկնարկային գնով, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, այլ հողատեսք:

լոտ 7. Եղեգնաձոր համայնք, գ. Գետափ, 25-րդ փողոց 1-ին փակուղի, 3 հողամաս, ծածկագիր՝ 10-014-0034-0037, 0.01871 հա, 456 900 ՀՀ դրամ մեկնարկային գնով,  նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման:

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀՈՂԻ ՄՐՑՈՒՅԹ

լոտ 1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Ա. Միկոյան փողոց 14/50 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0․00349 հա մակերեսով հողը՝ (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0051-0248, մրցույթային կար•ով, 99 տարի ժամկետով տրամադրել կառուցապատման իրավունքով։ Մրցույթի մեկնարկային գինը սահմանել անշարժ գույքի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս՝ 15 000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:

Հողամասերի նկատմամբ սերվիտուտներ և այլ սահմանափակումներ չկան: Աճուրդն անցկացվելու է դասական եղանակով`  մեկնարկային գնի 5 % բարձրացմամբ: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդի հաղթող:

 Աճուրդին և մրցույթին մասնակցելու իրավունք ունեն` ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության  իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ, ովքեր համայնքապետարան են ներկայացրել`

-աճուրդին մասնակցելու հայտ

-աճուրդի մասնակցության վճարի անդորրագիր`  10000 ՀՀ դրամ

-անձը հաստատող փաստաթուղթ, իսկ իրավաբանական անձինք հիմնադիր փաստաթղթերի պատճենները և  լիազորությունները հաստատող փաստաթղթերը

-աճուրդի նախավճարի մուծման անդորրագիրը, որը կազմում է վաճառվող լոտի մեկնարկային գնի 50%-ը և մուծվում է կազմակերպչի նշված հաշվեհամարին աճուրդի անցկացման օրը:

Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդից 3 աշխատանքային օր առաջ: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի ապրիլի 29-ը, ժամը՝ 18:00-ն: Հայտերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-18:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Եղեգնաձորի համայնքապետարան կամ զանգահարել 028122020 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք

Հեռ. +37428122020, +37428125183, Էլ. փոստ` yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Բոլորը
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Սյունիք ՀԸ֊անդրադարձը՝ Եղեգնաձորի համայնքապետարանի
Աշխատանք կամ կրթության ապահովում՝ ռազմական գործողո
Ամանորյա տոնական միջոցառում Եղեգնաձորում
Ուղեցույց
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եղեգնաձոր համայնքի շենքերի բակերի ախտահանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner