29.06.22
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
|
Հարգելի՛ քաղաքացիներ․ 2022 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 18։00-ին Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մշակույթի տան կոնֆերանս դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստ։
|
|
24.06.22
«Quanta» ամառային դպրոցի մեկնարկի մասին
|
«Իմ Քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագիրն ազդարարում է ամառային դպրոցի մեկնարկի մասին, այն անցկացվելու է հուլիսի 1-10-ը՝ Դիլիջանի GreenWood հյուրանոցում։ Մանրամասները՝ այստեղ։
|
|
10.06.22
ԱՎԱԳԱՆՈՒ ԿԱՅԱՑԱԾ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
|
Հարգելի՛ քաղաքացիներ․ Սույն թվականի հունիսի 8-ին կայացավ համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստում ընդունված որոշումներին կարող եք ծանոթանալ այստեղ։
|
|
09.06.22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Եղեգնաձոր համայնքի ակտիվ, համայնքի խնդիրներով և համայնքում կատարվող իրադարձություններով հետաքրքրված հարգելի բնակիչներ, ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը, որպես համայնքի ղեկավարին կից ձևավորվող կանանց և երիտասարդների հարցերով խորհրդակցական մարմնի անդամ: ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԱշխատանքի տևողությունը՝ 2022 թվականից մինչև 2023 թվական:Աշխատանքի թափուր տեղի համար տեխնիկական բնութագիր՝ հասարակական հիմունքներով աշխատանք Եղեգնաձոր համայնքումՊաշտոն՝ Եղեգնաձոր համայնքի ԿԵՀ ԽՄ անդամԱշխատանքի վայրը` ՀՀ Վայոց ձորի մարզ Եղեգնաձոր խոշորացված համայնք: ՊատմությունԵղեգնաձոր համայնքի կանանց և երիտասարդների հարցերով խորհրդակցական մարմինը (ԿԵՀ ԽՄ) համայնքի ղեկավարին կից, հասարակական կարգով գործող ...
Մանրամասն |
|
08.06.22
ՇՉԱԿԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ ՎԵՐՆԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
Վերնաշեն բնակավայրի հարգելի՛ բնակիչներ․ Տեղեկացնում ենք, որ 2022 թվականի հունիսի 10-ին ժամը 10։00-11։00-ի սահմաններում Վերնաշեն բնակավայրում կիրականացվի շչակի փորձարկում: ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՉԱՆՀԱՆԳՍՏԱՆԱԼ, ԽՈՒՃԱՊԻ ՉՄԱՏՆՎԵԼ
|
|
03.06.22
Երեխաների միջազգային օրվան նվիրված միջոցառում
|
Սույն թվականի հունիսի 1-ին Եղեգնաձորի համայնքապետարանի նախաձեռնությամբ Եղեգնաձորի ամֆիթատրոնում տեղի ունեցավ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցեցին Եղեգնաձորի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, Գլաձոր , Գետափ DANCE, RAFA և FLAMINGO պարային համույթների սաները, Եղեգնաձորի Մշակույթի կենտրոնի, Սայաթ Նովա մշակույթային միության Ջիվանու անվան Աշուղական դպրոցի Եղեգնաձորի մասնաճյուղի , Եղեգնաձորի երաժշտական դպրոցի ժող. գործիքների խմբերը, Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի 3Բ դասարանի աշակերտների պարային խումբը և մի շարք անհատ կատարողներ և խմբեր: Միջոցառման ...
Մանրամասն |
|
03.06.22
Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ
|
Շնորհավորում եմ բոլորիդ վերջին զանգի՝ արդեն գեղեցիկ ավանդույթի վերածված հիշարժան այս օրվա կապակցությամբ: Հասկանալի ու բնական է այն հուզմունքը, որ ապրում եք դուք՝ հրաժեշտ տալով ջերմ ու հարազատ դարձած կրթօջախներին, սիրելի ուսուցիչներին: Կյանքի բոլոր շրջադարձերում առաջնորդվե՛ք արժանապատիվ ապրելու այն սկզբունքներով, որ սերմանել են Ձեր ուսուցիչները: Հիշեք՝ հայ ենք, հայաստանցի, հետևաբար՝ ազնիվ ենք, աշխատասեր ու օրինապաշտ: Շնորհավորում եմ նաև Ձեր ծնողներին: Թող իրականություն դառնան Ձեզ հետ կապված նրանց բոլոր երազանքները: Եղեք առողջ ու երջանիկ, եղեք լավատես ու վստահ, եղեք ուրախ և լայնախոհ: Ապագան ձերն է, հատկապես որ այն ստեղծում եք հենց դուք: Բարի ճանապարհ դեպի նոր կյանք
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |