Այսօր: Երկուշաբթի, 9 Դեկտեմբերի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Գլաձորի մանկապարտեզի մեթոդիստի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի մասին
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Մարինե Հովհաննիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
17/10/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
14/11/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 «ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մանկապարտեզ»  ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության մեթոդիստի, տնօրենի ուսումնական գծով տեղակալի, թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։

Նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի, տնօրենի ուսումնական գծով տեղակալի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա` բարձրագույն մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի աշխատանքի առնվազն 3 (երեք) տարվա մանկավարժական գործունեության ստաժ՝ համաձայն ՀՀ Կրթության,գիտության,մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:

Մեթոդիստի հաստիքի համար սահմանված է 0.5 դրույք՝ 84500 (ութսունչորս  հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ պաշտոնային դրույքաչափով։

 Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին  է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում (Ձև 1).

2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).

3) անձը հաստատող փաստաթուղթ.

4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).

5) ինքնակենսագրություն (Ձև 4).

6) մեկ լուսանկար` 3x4 չափի.

7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.

8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.

9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Փաստաթղթերն ընդունվում  են հոկտեմբերի 18–ից մինչև նոյեմբերի 14-ը ներառյալ ամեն օր ժամը 10:00- 16:00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից, Գլաձոր բնակավայր 33-րդ փողոց, 2-րդ փակուղի, շենք 2 հասցեում։

Մրցույթը անցկացվելու է երկու փուլով թեստավորման և հարցազրույցի ըստ   ՀՀ ԿԳՄՍՆ 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի:

Մրցույթի թեստային փուլը տեղի կունենա նոյեմբերի 21-ին ժամը 11։30-ին, իսկ հարցազրույցի փուլը անցկացվում է նույն օրը թեստավորման արդյունքների հրապարակումից հետո, Գլաձոր բնակավայր 33-րդ փողոց, 2-րդ փակուղի, շենք 2 հասցեում։

Թեստավորման և հարցազրույցի փուլերի հարցաշարերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/11978։

Տեղեկությունների համար զանգահարել +374 93690179

Տնօրեն՝ Իդա Նազարյան

Էլեկտրոնային փոստի հասցե՝ gladzormankapartez@gmail.com

 

Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
ՀՀ Սահմանադրությունը Եղեգնաձոր համայնքում
Հունիսի 1-ը Եղեգնաձորում
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Սյունիք ՀԸ֊անդրադարձը՝ Եղեգնաձորի համայնքապետարանի
Աշխատանք կամ կրթության ապահովում՝ ռազմական գործողո
Ամանորյա տոնական միջոցառում Եղեգնաձորում
Ուղեցույց
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եղեգնաձոր համայնքի շենքերի բակերի ախտահանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner