Այսօր: Շաբաթ, 1 Հոկտեմբերի 2022թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 52-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 52-Ա


Զեկ. ՎԱՐԴԱՆ ԱՎԱԳՅԱՆ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԵՎ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի ԹԻՎ 63-Ա, ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի ԹԻՎ 83-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ և 42-րդ կետերով, 102-րդ հոդվածի 3.2-րդ և 4-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով․

1. Հաստատել Եղեգնաձոր համայնքի կողմից Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցության նպատակով ձևավորված Նախաձեռնող խմբի կազմը՝ համաձայն սույն որոշման հավելվածի։

2. Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման Ծրագրին մասնակցելու համար դիմել Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամին (ՀՏԶՀ)` համայնքի հետևյալ առաջնահերթ խնդրով.
«Գլաձոր, Գետափ և Վերնաշեն բնակավայրերում արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում»։

3. Առաջարկի հաստատման դեպքում կատարել 5% ներդրում` ՍՆՏԶ Ծրագրի պահանջներին համապատասխան։

4. Ծրագրի իրականացման դեպքում վերականգնված ենթակառուցվածքի շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում։

5. Հանձնարարել համայնքապետարանի համապատասխան աշխատակիցներին պատրաստել և ՀՏԶՀ-ին ներկայացնել համապատասխան առաջարկ` Ծրագրին մասնակցելու վերաբերյալ։

6. Վերականգնված ենթակառուցվածքը չօտարել, չսեփականաշնորհել կամ չօգտագործել այլ նպատակներով ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում:

7. Սույն որոշման ընդունմամբ՝ ուժը կորցրած ճանաչել Գլաձոր համայնքի ավագանու 2021 թվականի մայիսի 10-ի՝ «Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցության նպատակով ձևավորված նախաձեռնող և աշխատանքային խմբերի կազմերը հաստատելու մասին» թիվ 63-Ա և օգոստոսի 18-ի՝ «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրին մասնակցելու համար Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամին դիմելու մասին» թիվ 83-Ա որոշումները։

8․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.90 Կբ) Հավելված
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am,yeghegnadzor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner