Այսօր: Հինգշաբթի, 30 Մայիսի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ծրագիր N 4
 
ԱնվանումԵղեգնաձոր համայնքի տարեկան աշխատանքային պլան
Նպատակ

Տարեկան աշխատանքային պլանը՝ հետագայում՝ ՏԱՊ-ը համայնքում առկա ֆինանսական, վարչական, մարդկային և սոցիալական ռեսուրսները կամ կապիտալները կառավարելու գործիք է, այն փաստաթուղթ է, որտեղ հստակորեն ներկայացվում են սոցիալական, տնտեսական, մարդկային, բնական և այլ ռեսուրսների ներդրման միջոցով համայնքի զարգացման նուղղված՝տարվա համար ռազմավարությունները, ծրագրերը և միջոցառումները։

Եղեգնաձոր համայնքի 2022թ. տարեկան աշխատանքային պլանը (ՏԱՊ) նպատակ ունի արդյունավետ պլանավորման միջոցով բարելավել համայնքում կայացվող որոշումների որակը: Հիմք ունենալով համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը՝ ՏԱՊ-ը, որն  ուղղված է հստակեցնելու համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերը և միջոցառումները, դրանց իրականացման համար ներդրվող ռեսուրսներն ու ժամկետները: Որպես համայնքի տարեկան ծրագրային փաստաթուղթ, այն նպատակ ունի ներգրավել համայնքի ներքին և արտաքին ներդրողների հնարավորությունները՝ համայնքային խնդիրներն առավել արդյունավետ լուծելու գործում:

Եղեգնաձոր համայնքի 2022թ. ՏԱՊ-ը բաղկացած է 5 հիմնական բաժիններից, որոնք կառուցված են ծրագրերի նպատակներից արդյունքներին հասնելու տրամաբանական հենքի վրա:

Համայնքի տեսլականը և ոլորտային նպատակները սահմանում են 2022թ. Եղեգնաձոր համայնքում ՏԻՄ-երի լիազորությունների շրջանակներում զարգացման հիմնական ուղղությունները և խթանները։

ՏԱՊ-ում ներկայացվում է նաև համայնքային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման տարեկան ծրագիրը՝ պլանավորված գործընթացները և գործողությունները:

ՏԱՊ-ում նախատեսված ծրագրերի ֆինանսավորման պլանը սահմանում է ֆինանսավորման այն աղբյուրները, որոնք պետք է ապահովեն դրանց իրականացումը:

ՏԱՊ-ի իրականացման արդյունավետությունը նախատեսվում է վերլուծել ըստ մոնիթորինգի և գնահատման պլանի՝ կիսամյակային և տարեկան կտրվածքով:

Ժամանակահատված01/01/2022 - 31/12/2022
ԿարգավիՃակԳործողության ժամկետն ավարտված է  Գործողության ժամկետն ավարտված է
Իրականացնող կազմակերպություն(ներ)ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ֆինանսավորող(ներ)
Ծրագրի ղեկավար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Բովանդակություն
(171.28 Կբ) 30 Էջ
Առնչվող փաստաթղթեր
Հաշվետվություն(ներ)

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner