Հարգելի՛ բնակիչներ,
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու Եղեգնաձոր համայնքի 2024թ. բյուջեի նախագծի հանրային քննարկմանը` համայնքի հրատապ կարիքները վերհանելու և առաջնահերթ հիմնախնդիրները լուծելու նպատակով: Հանրային քննարկումը տեղի կունենա 2023 թվականի դեկտեմբերի 18-ին ժամը 14:30-ին Կարմիր խաչի Վայոց ձորի մասնաճյուղի նիստերի դահլիճում:
2023թ. դեկտեմբերի 18-ը ներառյալ խնդրում ենք ներկայացնել առաջարկություններ և կարծիքներ համայնքապետարանի պաշտոնական կայքի և Facebook-յան էջի միջոցով: Ձեր առաջարկությունները կարող եք ուղարկել նաև yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am էլեկտրոնային հասցեին:
Գրավոր առաջարկությունները կարող եք ներկայացնել նաև համայնքապետարանի աշխատակազմին` մոտենալով համայնքապետարան կամ վարչական ղեկավարների նստավայրեր:
ՏԻՄ-երը և համայնքապետարանի աշխատակազմն ակնկալում են համայնքի ավագանու անդամների և բնակչության ակտիվ ներգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում: