Այսօր: Չորեքշաբթի, 14 Ապրիլի 2021թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14.04.21 ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ ԳԵՏԻ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Հարգելի՛ բնակիչներ
տեղեկացնում ենք, որ Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի նախաձեռնությամբ իրականացվեց համայնքի միջով անցնող գետի մաքրման աշխատանքներ։
Հորդորում ենք աղբը չնախատեսվող վայրերում չթափել և պահպանել բնությունը։
14.04.21 ԻՐԱԶԵԿՈՒՄ
1982 թվականից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի 22-րդ Գլխավոր կոնֆերանսի հավանությանն արժանանալուց հետո Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգազգային խորհուրդը ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր՝ կոչ անելով հնագիտական և մոնումենտալ ժառանգության վայրերն այդ օրը նշանավորել հատուկ նախաձեռնություններով ու միջոցառումներով։ Տեղեկացնում ենք, այս տարի՝ ապրիլի 18-ին, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ միջոցառումներ են տեղի ունենալու նաև Եղեգնաձոր համայնքում, մասնավորապես իրականացվելու է շաբաթօրյակ և ծառատունկ Արցախյան հերոսամարտերում զոհված ազատամարտիկների համար նախատեսված գերեզմանատան տարածքում, ինչպես նաև <<Եղեգնաձորի Գեղարվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ում ... Մանրամասն
14.04.21 ԻՐԱԶԵԿՈՒՄ
 Հարգելի՛ բնակիչներ
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում սկսվել է գարնանային վարարումների շրջանը։ Համայնքի տարածքում քարաթափման և սողանքային երևույթների ակտիվացման, ինչպես նաև հեղեղումների վտանգի դեպքերի վերաբերյալ խնդրում ենք ահազանգել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի 911 հեռախոսահամարին։
06.04.21 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ բնակիչներ
Տեղեկացնում ենք, որ <<Babajanyan >>Music-Fest հանրապետական երաժշտական փառատոնը կկայանա 2021 թվականի ապրիլի 15-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում։
Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 15-ն։
I, II և III տեղեր զբաղեցրած և Գրան Պրիի արժանացած մասնակիցները կստանան մեդալներ, դիպլոմներ, իսկ մյուս բոլոր մասնակիցները՝ պատվոգրեր։
Ցանկացողները կարող են դիմել <<Մինորա մշակութային կենտրոն>> զանգահարելով՝ 010531594, 098531594 հեռախոսահամարներին։
06.04.21 ԻՐԱԶԵԿՈՒՄ
Հարգելի՛ բնակիչներ, տնտեսվարող սուբյեկտներ Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2021թվականի մայիս ամսին մարզերի զբոսաշրջային ներուժի ներկայացման, խթանման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ Երևանի կենտրոնում նախատեսվում է կազմակերպել ներքին զբոսաշրջային երկօրյա ցուցահանդես։Միջոցառման նպատակն է՝ ներկայացնել Հայաստանի մարզերի զբոսաշրջային լայն հնարավորությունները՝ ներքին զբոսաշրջիկին համալիր պատկերացում տալով մարզերի զբոսաշրջային գրավչությունների վերաբերյալ, ինչպես նաև ստեղծել փոխհամագործակցության միջավայր գործարար հատվածի ներկայացուցիչների համար։Միջոցառումն անցկացվելու է B2B տարբերակով, որի ընթացքում մարզի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների համար կկազմակերպվեն ... Մանրամասն
29.03.21 «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիր»
Համաշխարհային բանկն աջակցում է ՀՀ կառավարությանը Տեղական Տնտեսության և Ենթակառուցվածքների Զարգացման Ծրագրով (ՏՏԵԶԾ), որի նպատակն է խթանել տնտեսական աճը և զբաղվածությունը Հայաստանի ինը մարզերում (Արագածոտն, Արարատ, Գեղարքունիք, Կոտայք, Լոռի, Շիրակ, Սյունիք, Տավուշ և Վայոց Ձոր): ՏՏԵԶԾ նպատակներից է՝ բարելավել ենթակառուցվածքների որակը, աջակցել զբոսաշրջության զարգացմանը, ստեղծել նպաստավոր միջավայր մասնավոր հատվածի ներդրումների ներգրավման համար: Ակնկալվում է, որ ՏՏԵԶ հարող համայնքների վրա կունենա հետևյալ ուղղակի ազդեցությունը՝ զբոսաշրջային գործունեության զարգացում, աղքատների և խոցելի խավի եկամուտների ավելացում (եկամուտներ զբոսաշրջային ոլորտից, ինչպես նաև բարելավված ենթակառուցվածքներից) և երկրորդական ... Մանրամասն
10.03.21 Իրազեկում

Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով զոհված որդիների ծնողները հնարավորություն կունենան անվճար օգտվել վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից։

ℹ Նրանց համար վերացվում են գործող որոշմամբ առկա
- անզավակ լինելու,
- ՔԿԱԳ մարմիններում գրանցված լինելու,
- կնոջ 42 տարեկանը լրացած չլինելու հիմնական պահանջները։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
տեսադարան
Ուղեցույց
Եղեգնաձոր համայնքի շենքերի բակերի ախտահանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020
yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner