Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ,,Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և ,,Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով.
1. Տալ համաձայնություն համայնքային բյուջեի բաժին 11 խումբ 1 դաս 2 ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ ոլորտի պահուստային միջոցներ հոդվածից /հոդված 4891/ 720193 ՀՀ դրամ պակասեցնել ՝ ավելացնելով `
1) բաժին 9 խումբ 1 դաս 1 նախադպրոցական կրթություն ոլորտի ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին հոդվածին /հոդված 4637/47258 ՀՀ դրամ, նախորդ տարիներին ՀՀ պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորման նպատակով ավել հատկացված գումարի հետ վերադարձման համար, այդ թվում ՝
- ,,Եղեգնաձորի թիվ 2 մանկապարտեզ,,ՀՈԱԿ - 32758 ՀՀ դրամ
- ,,Եղեգնաձորի թիվ 5 մանկապարտեզ,,ՀՈԱԿ - 14500 ՀՀ դրամ
2) բաժին 9 խումբ 5 դաս 1 արտադպրոցական կրթություն ոլորտի ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին հոդվածին/հոդված 4637/ 83396 ՀՀ դրամ նախորդ տարիներին ՀՀ պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորման նպատակով ավել հատկացված գումարի հետ վերադարձման համար,այդ թվում ՝
- ,,Եղեգնաձորի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն,,ՀՈԱԿ - 21862 ՀՀ դրամ
- Եղեգնաձորի մանկապատանեկան մարզադպրոց,,ՀՈԱԿ -7101 ՀՀ դրամ
- ,,Եղեգնաձորի գեղարվեստի դպրոց ,,ՀՈԱԿ - 54433 ՀՀ դրամ
3) բաժին 5 խումբ 1 դաս 1 աղբահանության ոլորտի դրա ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին հոդվածին/հոդված 4637/89539 ՀՀդրամ, նախորդ տարիներին ՀՀ պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորման նպատակով ավել հատկացված գումարի հետ վերադարձման համար ,այդ թվում
- ,,Եղեգնաձորի համայնքային տնտեսություն,,ՀՈԱԿ - 89539 ՀՀ դրամ
4) 500000 ՀՀ դրամ բաժին 6 խումբ 1 դաս 1 ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ / այլ դասերին չպատկանող /ոլորտի մասնագիտական ծառայություն հոդվածին /հոդված 4241/ համայնքի թափառող շներին բռնելու , տեղափոխելու, ստերջացնելու,համարակալելու և հակակատաղության դեմ պատվաստման ծառայությունների իրականացման ֆինանսավորման համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։