Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-19-րդ կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12, 14 և 25-րդ հոդվածների և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի դրույթներով՝ սահմանել Եղեգնաձոր քաղաքի տարածքում տեղական վճարի հետևյալ դրույքաչափերը. Համայնքի կողմից իրավաբանական անձանց աղբահանության վճար վճարողների համար, աղբահանության աշխատանքները կազմակերպելու նպատակով աղբահանության վճարը համայնքի ավագանին սահմանում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով՝
ա) առևտրի /այդ թվում շուկաների/ հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայության 1քմ համար՝ 25 ՀՀ դրամ.
բ) հյուրանոցներ և հյուրանոցային ծառայություններ՝ 15 ՀՀ դրամ.
գ) արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինություններ՝ 5 ՀՀ դրամ.
դ) կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական շինություններ՝ 3 ՀՀ դրամ: |