Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



30 հունիսի 2014 թ.

<<ՄԵՏՊՐՈԳՐԵՍ>> ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆ Գ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԱՎԹԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՉՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննության առնելով գործով գլխավոր մասնագետ-հողաշինարար Ա.Կարապետյանի կողմից կազմված 19.06.2014թ.  վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը` հաստատվում է, որ <<ՄԵՏՊՐՈԳՐԵՍ>> ՍՊԸ-ի կողմից ինքնակամ զավթվել և շարունակվում է արդյունաբերական նպատակներով օգտագործվել ք. Եղեգնաձոր, ,,Աղասաֆի,, հանդամասում գտնվող 10-001-0383 ծածկագրով 1.7 և 4.3 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները:

 <<ՄԵՏՊՐՈԳՐԵՍ>> ՍՊԸ-ի կողմից թույլ է տրվել իրավախախտում, որը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի առաջին մասով հանգեցնում է վարչական պատասխանատվության՝ տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:Մինույն ժամանակ նույն օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժ կարող է նշանակվել իրավախախտում կատարելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող իրավախախտումների դեպքում՝ այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

Ելնլով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ <<ՄԵՏՊՐՈԳՐԵՍ>> ՍՊԸ-ի կողմից ,,Աղասաֆի,, հանդամասում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 10-001-0383 ծածկագրով 1.7 և 4.3 հա մակերեսով հողամասերը տևական ժամանակ ինքնակամ զավթվել և շարունակվում են արդյունաբերական նպատակներով օգտագործվել մինչ օրս՝

 

  1. <<ՄԵՏՊՐՈԳՐԵՍ>> ՍՊԸ-ի տնօրեն Գ. Հարությունյանին համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելու և դրա հետևանքները չվերացնելու համար ենթարկել վարչական պատասխանատվության՝ նշանակելով տուգանք 200 000 / երկու հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:
  2. Տուգանքը վճարել 900355101065 հաշվեհամարին;
  3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով և ժամկետում:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՐԵՎԻԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ   ԱՐՄԵՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner