Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և ,,Բյուջետային համակարգի մասին ,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջներով .
Տալ համաձայնություն համայնքային բյուջեում կատարել պլանային փոփոխություն հողի իրացումից առաջացած 1660300 ՀՀ դրամ գումարը ներառել համայնքային բյուջե որպես հողի իրացունից մուտքեր (տող 8411) և նպատակաուղղել
- 148000 ՀՀ դրամ բաժին 9 խումբ 5 դաս 1 արտադպրոցական կրթության ոլորտի այլ կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ հոդվածին /հոդված 4655/ ,,Եղեգնաձորի ՄՍԿ,,ՀՈԱկ-ի կարիքների համար ընդհանուր օգտագործման կիսափափուկ աթոռներ ձեռք բերելու համար :
- 95000 ՀՀ դրամ բաժին 1 խումբ 1 դաս 1 օրենսդիր և գործադիր մարմիններ ,պետական կառավարում ոլորտի այլ մեքենաներ և սարքավորումներ հոդվածին /հոդված 5129/ էլեկտրական ջեռուցիչներ ձեռք բերելու համար :
- 65000 ՀՀ դրամ բաժին 1 խումբ 6 դաս 1 ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ ոլորտի շենքերի և շինությունների նորոգում հոդվածին /հոդված 5113/ Միկոյան 13 բնակելի շենքի բակի ցայտաղբյուրի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար :
- 1077300 ՀՀ դրամ ավելացնել բաժին 9 խումբ 1 դաս 1 նախադպրոցական կրթության ոլորտի այլ կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին հոդվածին /հոդված 4655/ ,,Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզ ,, ՀՈԱԿ -ի շենքի համար թվով 11 հատ (39.7 քմ ) եվրոպատուհաններ և 2 հատ (4.32 քմ )եվրոդռների ձեռքբերման և տեղադրման աշխատանքների ֆինանսավորման համար :
- 275000 ՀՀ դրամ բաժին 5 խումբ 1 դաս 1 աղբահանություն ոլորտի այլ կապիտալ դրամաշնորհներ հոդվածին /հոդված 4657/ աղբամանների ձեռքբերման ֆինանսավորման համար :
|