Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և համասեփականատեր Վահիկ Ստեփանյանի դիմումը.
1. Հանգուցյալ Արա Ջիվանի Ստեփանյանին, քաղաքացիներ՝ Թամար Հայկազի Ստեփանյանին,Մարգարիտ Արայի Ստեփանյանին,Ահարոն Արայի Ստեփանյանին,Վահիկ Արայի Ստեփանյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակելի կառուցապատման հողին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 1834132 վկայական) տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր, Մալիշկա, 11-րդ փողոց, 23 հողամաս:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։