Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և քաղաքացի Թադևոս Թադևոսյանի դիմումը.
1. Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի 33-րդ փողոց, 4-րդ փակուղի, 10 բնակելի տուն հասցեում գտնվող, Թադևոս Հրանտի Թադևոսյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 17042024-10-0020 վկայական) (կադաստրային ծածկագիր 10-015-0071-0017), բնակելի տանը և տնամերձ հողամասի առանձնացվող հատվածին տրամադրել հետևյալ հասցեները՝
1) 0.13146 հա մակերեսով հատվածին տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, Գլաձոր, 33-րդ փողոց, 4-րդ փակուղի, 10 բնակելի տուն.
2) 0.04462 հա մակերեսով հատվածին տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, Գլաձոր, 33-րդ փողոց, 4-րդ փակուղի, 10/1 հողամաս:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։