14.05.24
Եղեգնաձորի համայնքապետարանի և «Ռեստարտ Եղեգնաձոր» ՀԿ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
|
Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Ավագյանը հանդիպել են «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» կազմակերպության, «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամի և «Ռեստարտ Եղեգնաձոր» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքում խնդիրների լուծման և որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների ներգրավվածությանը վերաբերող մի շարք հարցեր: «Համայնքի երիտասարդների երկխոսություն» ("Local youth dialogues") նախագծի շրջանակներում Եղեգնաձորի համայնքապետարանի և «Ռեստարտ Եղեգնաձոր» ՀԿ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է նպաստել ՏԻՄ-երի և երիտասարդների ...
Մանրամասն |
|
13.05.24
«Լադանիվա» խումբը փայլուն ներկայացրեց Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ում
|
Մայիսի 7-11-ը Շվեդիայի Մալմյո քաղաքում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթը: Հայաստանն այս տարի ներկայացրեց «Լադանիվա» խումբը, որի վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը արմատներով Եղեգնաձորից է: Խումբը փայլուն ելույթ ունեցավ մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում և եզրափակչում` գրավելով 8-րդ հորիզոնականը: Շնորհավորում ենք մեր տաղանդավոր երգչուհուն փայլուն ելույթների կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ:
|
|
11.05.24
«Ստեղծագործի՛ր» խորագրով բացօթյա ցուցահանդեսի վերաբերյալ
|
Մայիսի 10-ին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրի սկզբնամասում տեղի ունեցավ Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքների «Ստեղծագործի՛ր» խորագրով բացօթյա ցուցահանդեսը: Ցուցահանդեսի ընթացքում «Հայկական գույներ», «Լավագույն բնանկար», «Տարբերվող ստեղծագործ միտք» անվանակարգերում հաղթողները ստացան պատվոգրեր:
|
|
09.05.24
Հարգանքի տուրք՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
|
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ. Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ մարզային իշխանության ներկայացուցիչների, աշխատակազմի, համայնքային ենթակայությամբ գործող կազմակերպությունների աշխատակիցների և բնակիչների ուղեկցությամբ, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել և ծաղիկներ խոնարհել զոհված հերոսների հիշատակին: Համայնքի բնակավայրերում ևս հարգանքի տուրք է մատուցվել զոհված հերոսների հիշատակին։
|
|
08.05.24
Հարգանքի տուրք՝ Երկրապահի օրվա կապակցությամբ
|
Երկրապահի օրվա կապակցությամբ Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ, ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Կ. Դեմիրճյանի անվան զբոսայգում գտնվող Արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին:
|
|
08.05.24
«Ստեղծագործի՛ր» խորագրով բացօթյա ցուցահանդեսի վերաբերյալ
|
Հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ մայիսի 10-ին ժամը 18:30-ին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրի սկզբնամասում (Շահումյան փողոց) տեղի կունենա Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքների «Ստեղծագործի՛ր» խորագրով բացօթյա ցուցահանդեսը: Սիրով հրավիրում ենք բոլորին:
|
|
07.05.24
Ծաղկեդրում՝ Հաղթանակի օրվա առթիվ
|
Հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ Հաղթանակի օրվա կապակցությամբ մայիսի 9-ին ժամը 11:00-ին Եղեգնաձոր համայնքի բոլոր բնակավայրերում ծաղիկներ են խոնարհվելու մեր անմահ զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրներում:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |