Հարգելի՛ բնակիչներ,
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու Եղեգնաձոր համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման, տարեկան աշխատանքային պլանի (ՏԱՊ) իրականացման հաշվետվությունների և Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականի սուբվենցիաների հանրային քննարկմանը: Բնակիչների ակտիվ մասնակցությունը հնարավորություն կտա վերհանել համայնքի հրատապ կարիքները և դրանց լուծումը ներառել 2025 թվականին նախատեսվող սուբվենցիոն ծրագրերում:
Հանրային քննարկումները տեղի կունենան հետևյալ ժամանակացույցով՝
Եղեգնաձոր բնակավայր- մարտի 14, ժամը 11:00, Եղեգնաձորի համայնքապետարանի շենք,
Մալիշկա բնակավայր-մարտի 14, ժամը 15:00, վարչական ղեկավարի նստավայր,
Գլաձոր բնակավայր-մարտի 15, ժամը 11:00, վարչական ղեկավարի նստավայր,
Վերնաշեն բնակավայր-մարտի 15, ժամը 12:00, վարչական ղեկավարի նստավայր,
Գետափ բնակավայր-մարտի 15, ժամը 15:00, վարչական ղեկավարի նստավայր:
Մինչև 2024թ. մարտի 15-ը ներառյալ խնդրում ենք ներկայացնել առաջարկություններ և կարծիքներ համայնքապետարանի պաշտոնական կայքի և Facebook-յան էջի միջոցով: Ձեր առաջարկությունները կարող եք ուղարկել նաև yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am էլեկտրոնային հասցեին:
Գրավոր առաջարկությունները կարող եք ներկայացնել նաև համայնքապետարանի աշխատակազմին` մոտենալով համայնքապետարան կամ վարչական ղեկավարների նստավայրեր: