Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Ծրագրային առաջարկների մասին
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՌՈՒԶԱՆՆԱ ԵՂՈՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
23/04/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
28/04/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկացնում ենք, որ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ, GIZ) և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործող ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի նոր փուլով հայտարարվում է ծրագրային հայտ-առաջարկների կանչ:

Ծրագրային առաջարկները պետք է առնչվեն Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) 2030 Օրակարգին և դրա շրջանակում սահմանված կայուն զարգացման նպատակներին: Դրամաշնորհի չափը կարող է լինել 4-ից 16 միլիոն ՀՀ դրամ: Համայնքապետարանը կֆինանսավորի ծրագրի ընդհանուր արժեքի առնվազն 10%-ը:

Կարևորելով մասնակցային կառավարման դերը համայնքի զարգացման գործում՝ հայտարարվում է ծրագրային առաջարկների համայնքային մրցույթ, որի արդյունքում ընտրված ծրագիրը համայնքապետարանի կողմից կներկայացվի Հիմնադրամ՝ դրամաշնորհ ստանալու նպատակով:

Ձեր ծրագրային առաջարկները կարող եք ներկայացնել մինչև ապրիլի 28-ը՝ այցելելով Եղեգնաձորի համայնքապետարան կամ վարչական ղեկավարների նստավայրեր: Ծրագրային առաջարկները կարող եք ուղարկել նաև yeghegnadzor@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Ծրագրի մանրամասները և ՄԱԿ-ի 2030 օրակարգի շրջանակում սահմանված կայուն զարգացման նպատակները ներկայացված են ներբեռնված ֆայլերում:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (2.1ՄԲ)
file (1.9ՄԲ)
Բոլորը
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Սյունիք ՀԸ֊անդրադարձը՝ Եղեգնաձորի համայնքապետարանի
Աշխատանք կամ կրթության ապահովում՝ ռազմական գործողո
Ամանորյա տոնական միջոցառում Եղեգնաձորում
Ուղեցույց
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եղեգնաձոր համայնքի շենքերի բակերի ախտահանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner