Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար.
Ներկայացվող պահանջները
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝
1) բարձրագույն կրթություն.
2) համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, «Տեղական ինքնակառավարման մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին», «Համատիրության մասին», «Գնումների մասին» ՀՀ օրենքներ, ՀՀ աշխատանքային օրենսգրք, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքներինախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրաման և այլ իրավական ակտեր):
4) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
5) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
6) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
7) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
8) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
9) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթը (թեստավորում և հարցազրույց) կկայանա 2023 թվականի մայիսի 23-ին ժամը 15.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի շենքում, հասցեն՝ ք. Եղեգնաձոր, Շահումյան 1։
Մրցույթին մասնակցել ցանկացողները Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմ (հասցեն՝ ք. Եղեգնաձոր, Շահումյան 1) պետք է ներկայացնեն (անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով) հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Փաստաթղթերնընդունվումենամենօրժամը 9։00-իցմինչև 18։00-ն, բացիշաբաթևկիրակիօրերից:
Դիմումներիընդունմանվերջինժամկետնէ 2023թվականիմայիսի 15-ըժամը 18.00-ն:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Եղեգնաձորի համայնքապետարանիաշխատակազմ (հեռախոս` (0281) 2-20-20, (093) 93-14-28)