Այսօր: Երեքշաբթի, 28 Մայիսի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Մալիշկայի թիվ 1 մանկապարտեզի ֆիզկուլտուրայի հրահանգչի թափուր պաշտոնի մրցույթի մասին
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Մարինե Հովհաննիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
17/03/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
14/04/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի թիվ 1մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ ֆիզկուլտուրայի հրահանգչի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։

 

Ֆիզկուլտուրայի հրահանգչի համար սահմանված է՝ 0.25 դրույք, 26250 (քսանվեց հազար երկուհայուր հիսուն) ՀՀ դրամ աշխատավարձով։

Ֆիզկուլտուրայի հրահանգչի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:

Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը ՝

1. դիմում (լրացվում է տեղում),

2. կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),

3. անձը հաստատող փաստաթուղթ,

4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),

5. ինքնակենսագրություն (լրացվում է տեղում),

6. մեկ լուսանկար՝ 3×4 չափի,

7. այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

8. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,

9. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավատող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով։

Փաստաթղթերն ընդունվում են 2023 թվականի մարտի 20-ից ամեն օր ժամը՝ 09:00-16։30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ 2023թ. ապրիլի 14-ը՝ ժամը 16։30-ը ներառյալ։

Մրցույթն անցկացվելու է երկու փուլով թեստավորման և հարցազրույցի՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանով հաստատված հարցաշարերի:

Մրցույթի թեստավորման փուլը տեղի կունենա 2023 թվականի ապրիլի 19-ին, ժամը 12։00-ին, հարցազրույցի փուլը նույն օրը թեստավորման արդյունքների հրապարակումից հետո՝ 14։30-ին Հայաստանի Հանրապետություն Վայոց ձորի մարզ Եղեգնաձոր համայնք  Մալիշկա բնակավայր, 8-րդ փողոց, 76 շենք հասցեում։

Թեստավորման և հարցազրույցի փուլերի հարցաշարերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/11978։

Տեղեկությունների համար զանգահարել +374 93 148183

                                            Տնօրեն՝ Նարինե Արղումանյան

Էլեկտրոնային փոստի հասցե՝ malishka.mankapartez.1@mail.ru

Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Սյունիք ՀԸ֊անդրադարձը՝ Եղեգնաձորի համայնքապետարանի
Աշխատանք կամ կրթության ապահովում՝ ռազմական գործողո
Ամանորյա տոնական միջոցառում Եղեգնաձորում
Ուղեցույց
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եղեգնաձոր համայնքի շենքերի բակերի ախտահանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner