ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության մեթոդիստի /տնօրենի ուսումնական գծով տեղակալ/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
Նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի, տնօրենի ուսումնական գծով տեղակալի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա` բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) կրթություն և վերջին յոթ տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի կամ մանկավարժական աշխատանքի առնվազն 2 (երկու) տարվա մանկավարժական գործունեության ստաժ՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:
Մեթոդիստի հաստիքի համար սահմանված է 0.25 դրույք՝ 32500 (երեսուն երկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ պաշտոնային դրույքաչափով։
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով։
Փաստաթղթերն ընդունվում են 2023 թվականի հունվարի 17-ից մինչև փետրվարի 13-ը ներառյալ ամեն օր ժամը 9:00-16:30-ը բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից, Մալիշկա բնակավայրի Կենտրոնական փողոց 3-րդ նրբանցք,թիվ 3 շենք հասցեում ։
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով թեստավորման և հարցազրույցի՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանով հաստատված հարցաշարերի:
Մրցույթի թեստավորման փուլը տեղի կունենա 2023 թվականի փետրվարի 15-ին ժամը 11։30-ին, իսկ հարցազրույցի փուլը՝ նույն օրը թեստավորման արդյունքների հրապարակումից հետո՝ 13։30-ին՝ Մալիշկա բնակավայրի Կենտրոնական փողոց 3-րդ նրբանցք,թիվ 3 շենք հասցեում։
Թեստավորման և հարցազրույցի փուլերի հարցաշարերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/11978։
Տեղեկությունների համար զանգահարել +374 94 258745
Տնօրեն՝ Արմինե Մաթևոսյան
Էլեկտրոնային փոստի հասցե՝ malishka.mankapartez.2@mail.ru