Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Գետափի ԱՐԵՎԻԿ մանկապարտեզի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի մասին
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Մարինե Հովհաննիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
13/01/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
10/02/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի «Արևիկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար.

 

Ներկայացվող պահանջները

 

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստվել և ստացել են նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) և ունեն՝

1) բարձրագույն կրթություն.

2) նախադպրոցական կրթության բնագավառում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, «Նախադպրոցական կրթության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Գնումների մասին» ՀՀ օրենքներ, ՀՀ աշխատանքային օրենսգրք, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի փետրվարի 17-ի N 08-Ն, փետրվարի 21-ի N 09-Ն հրամաններ և այլ իրավական ակտեր):

4) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

5) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.

6) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

7) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.

8) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.

9) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Մրցույթը (թեստավորում և հարցազրույց) կկայանա 2023 թվականի փետրվարի 20-ին ժամը 11.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի շենքում, հասցեն՝ ք. Եղեգնաձոր, Շահումյան 1։

Մրցույթին մասնակցել ցանկացողները Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմ (հասցեն՝ք. Եղեգնաձոր, Շահումյան 1) պետք է ներկայացնեն (անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով) հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում.

2) նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) պատճենը.

3) մեկ լուսանկար` 3x4 չափսի.

4) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.

5) ինքնակենսագրություն.

6) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.

7) տեղեկանք` մշտական բնակության վայրից.

8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։                                                                                                                                                                                                                                                                                         

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9։00-ից մինչև 18։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2023 թվականի փետրվարի 10-ը ժամը 18.00-ն:

 

Մանրամասն տեղեկությունների համար դիմել Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմ (հեռախոս` (0281) 2-20-20, (093) 93-14-28)

Բոլորը
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Սյունիք ՀԸ֊անդրադարձը՝ Եղեգնաձորի համայնքապետարանի
Աշխատանք կամ կրթության ապահովում՝ ռազմական գործողո
Ամանորյա տոնական միջոցառում Եղեգնաձորում
Ուղեցույց
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եղեգնաձոր համայնքի շենքերի բակերի ախտահանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner