Այսօր: Շաբաթ, 23 Հոկտեմբերի 2021թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Աճուրդ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՀԱՅԿԱՆՈՒՇ ԱՎԱԳՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
16/06/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
12/07/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը, այսուհետ Կազմակերպիչ, 2021թ.–ի հուլիսի 16-ին, ժամը`

11:30-ին համայնքապետարանի վարչական շենքում կիրականացնի  համայնքային սեփականություն  հանդիսացող հողամասի

 ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔ

 լոտ 1.ծածկագիր՝ 10-001-0049-0122, 0.0016 հա, 100000 ՀՀ դրամ մեկնարկային գնով,

նպատակային նշանակությունը՝  բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման:

լոտ  2.ծածկագիր՝  10-001-0135-0093, 0.06546 հա, 1890200 ՀՀ դրամ մեկնարկային գնով,

նպատակային նշանակությունը՝  բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման:

լոտ  3. ծածկա•իր՝  10-001-0342-0034, 0.2 հա, նպատակային նշանակությունը՝  գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող և ծածկագիր՝ 10-001-0321-0005, 0․15527 հա, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք, 835000 ՀՀ դրամ մեկնարկային գնով:

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

լոտ 4․ ծածկագիր՝ 10-001-0307-0033, 0․66751 հա, 35000 ՀՀ դրամ մեկնարկային գնով,  նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող։

Հողամասերի նկատմամբ սերվիտուտներ և այլ սահմանափակումներ չկան: Աճուրդն անցկացվելու է դասական եղանակով`  մեկնարկային գնի 5 % բարձրացմամբ: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդի հաղթող:

 Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն` ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ, ովքեր համայնքապետարան են ներկայացրել`

-աճուրդին մասնակցելու հայտ

-աճուրդի մասնակցության վճարի անդորրագիր` 5000 ՀՀ դրամ

-անձը հաստատող փաստաթուղթ, իսկ իրավաբանական անձինք հիմնադիր փաստաթղթերի պատճենները և  լիազորությունները հաստատող փաստաթղթերը

-աճուրդի նախավճարի մուծման անդորրագիրը, որը կազմում է վաճառվող լոտի մեկնարկային գնի 5%-ը և մուծվում է

Կազմակերպչի նշված հաշվեհամարին աճուրդի անցկացման օրը:

Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդից 3 օր առաջ: Հայտերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-17:00

 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Եղեգնաձորի համայնքապետարան կամ զանգահարել 028122020 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք

Հեռ. +37428122020, +37428125183, Էլ. փոստ` yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Բոլորը
տեսադարան
Ուղեցույց
Եղեգնաձոր համայնքի շենքերի բակերի ախտահանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020
yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner