20.05.22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հորդորում ենք չաղտոտել համայնքի տարածքում առկա գետերի հուները, այլապես օրենքով սահմանված կարգով կենթարկվեք վարչական պատասխանատվության: Հարգանքով՝ Եղեգնաձորի համայնքապետարան
|
|
20.05.22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի՛ բնակիչներ. տեղեկացնում ենք, որ մայիսի 28-ին Գեղարքունիքի մարզի Շորժա-Սևանա լճի թերակղզու ճանապարհահատվածին տեղի է ունենալու <<Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ>> սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար: Մրցույթին կարող են մասնակցել 18-ից բարձր տարիքի կանայք և տղամարդիկ: Ցանկացողները կարող են դիմել Եղեգնաձորի համայնքապետարան՝ մինչև մայիսի 24-ը: Հարգանքով՝ Եղեգնաձորի համայնքապետարան
|
|
10.05.22
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
|
Հարգելի՛ բնակիչներ. Տեղեկացնում ենք, որ այսօր` մայիսի 10-ին, կայացավ համայնքի ավագանու հերթական նիստը: Նիստում ընդունված որոշումներին կարող եք ծանոթանալ այստեղ:
|
|
05.05.22
🌟🌳🌳Երազանքների այգի 🌳🌳🌟
|
#Եղեգնաձոր քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի 4_րդ <<գ>> դասարանում ավանդական <<Ես և շրջակա աշխարհը>> առարկայի դասապրոցեսին ծնվեց մի հիանալի, սակայն երազանք թվացող գաղափար։ Դասի թեման <<Բնությունն էր, նրա պահպանության խնդիրները>>։🌱🌳🌲🍀🌿 Դասն անցկացվեց զրույց_քննարկումներով, գերակտիվ, ինտերակտիվ մեթոդներով։ Դասն ամփոփվեց նամակի գրությամբ, որն ուղղված էր Եղեգնաձոր համայնքի ղեկավար՝ Դավիթ Հարությունյանին։ Աշակերտները դասվարից խնդրեցին, որպեսզի այդ նամակն անձամբ հանձնեն հասցեատիրոջը։ Նրանք նամակում գրի էին առել երազանք` ունենալ իրենց դասարանի անունը կրող պուրակ` դպրոցամերձ տարածքում։ Օրեր անց երեխաներն ու դասվար Գ.Մարգարյանն այցելեցին Եղեգնաձորի համայնքապետարան։ ...
Մանրամասն |
|
04.05.22
Թունաքիմիկատներով թունավորումների կանխարգելման վերաբերյալ
|
I. Ինչ է թունաքիմիկատը1. Թունաքիմիկատը թունավոր նյութ է, որը նախատեսված է վնասակար օրգանիզմների, օր.՝ մոլախոտերի, կրծողների, սնկերի, վնասատու միջատների ոչնչացման համար: «Գյուղատնտեսական թունաքիմիկատ»-ը ներառում է վնասատուների դեմ պայքարի նպատակով օգտագործվող մի շարք նյութեր, այդ թվում միջատասպան, մոլախոտասպան, սնկասպան և մկնասպան պատրաստուկներ:II. Ինչպես պաշտպանվել թունաքիմիկատի վնասակար ազդեցությունից2. Թունաքիմիկատներ գնելիս՝1) Հետևե՛ք թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա,2) Մի՛ գնեք թունաքիմիկատներ, որոնց պիտակները բացակայում են կամ գրված են Ձեզ համար անհասկանալի լեզվով:3. Թունաքիմիկատը ...
Մանրամասն |
|
03.05.22
Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցության հետ կապված համայնքային առաջին ընդհանուր ժողովի հրավեր
|
Հարգելի՛ բնակիչներ.Սույն թվականի մայիսի 10-ին՝ ժամը 15:00-ին, Գլաձոր բնակավայրի մշակույթի տան կոնֆերենս դահլիճում , կիրականացվի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցության հետ կապված համայնքային առաջին ընդհանուր ժողով: Ժողովին մասնակցության մուտքն ազատ է: Եթե ցանկանում եք մասնակցել համայնքային առաջին ընդհանուր ժողովին, ապա խնդրում ենք վերը նշված օրը և ժամին լինել նշված հասցեում՝ ժողովին Ձեր մասնակցությունն ապահովելու համար: Ձեր հարցերը կարող եք ուղղել՝ ստորև նշված հեռախոսահամարին զանգահարելով կամ էլեկտրոնային նամակի միջոցով: Համայնքային առաջին ընդհանուր ժողովի արդյունքները կներկայացվեն համայնքի Ֆեյսբուքյան էջում և պաշտոնական կայքում: Հեռ. 028123446Էլ. ...
Մանրամասն |
|
03.05.22
Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նիստի մասին
|
Հարգելի՛ քաղաքացիներ․ 2022 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 18։00-ին Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մշակույթի տան կոնֆերանս դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |