Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայսատանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին 3-րդ կետի դրույթներով․
1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի՝ «Եղեգնաձոր համայնքի ենթակայությամբ գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները վերանվանելու, հասցեները սահմանելու և նոր խմբագրությամբ կանոնադրությունները հաստատելու մասին» թիվ 07-Լ որոշման՝
1) հիմնական մասի 6-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել ստորև բերված նոր խմբագրությամբ․
«2) «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի «Արևիկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի իրավաբանական հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք, գյուղ Գետափ, փողոց 19, փակուղի 5, թիվ 4 շենք։»,
2) 2-րդ հավելվածը («Գետափի «Արևիկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կանոնադրություն) շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։