Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 12-ի թիվ 37-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ, 43-րդ կետերը և համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող հանձնաժողովի եզրակացությունը․
1․ Եղեգնաձոր համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեի 10.07.01 բաժնի տնտեսագիտական դասակարգման 4729 /այլ նպաստներ բյուջեից/ հոդվածից հատկացնել դրամական օգնություն՝
1) համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին՝ համաձայն հավելվածի,
2) Գետափ բնակավայրի բնակիչ Նելլի Մարգարյանին՝ 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,
3) «Եղեգնաձորի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի 12-րդ դասարաններին (թվով 4 դասարան)՝ յուրաքանչյուրին 50 000-ական (հիսուն հազար) ՀՀ դրամ,
4) «Գետափի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանին՝ 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ,
5) «Վերնաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանին՝ 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ,
6) «Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանին՝ 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ,
7) «Մալիշկայի Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանին՝ 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։