Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 89-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 սեպտեմբերի 2021 թվականի N 89-Ա

ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ  կետի  պահանջներով և հիմք ընդունելով  <<Պռոշաբերդշին>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2021 թվականի հուլիսի 20-ի՝ կառուցվող հուշահամալիրի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքի և հեղինակային հսկողության խորհրդատվական ծառայության անվճար իրականացման, <<Մետալ Գռուպ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2021 թվականի օգոստոսի 17-ի՝ շինարարության իրականացման համար նախատեսված մետական ամրաններ ու ամրալարեր հատկացնելու,  <<Տրավերտին>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2021 թվականի սեպտեմբերի 10-ի՝ անհրաժեշտ ծավալի տրավերտին շինաքար հատկացնելու և <<Սիսիան Բուատ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2021 թվականի սեպտեմբերի 22-ի՝ սահմանված ծավալի բազալտե շինաքար հատկացնելու վերաբերյալ գրությունները․

  1. Տալ համաձայնություն համայնքի <<Սև Քար>> կոչվող տարածքից 100 քմ մակերեսով հողատարածք  հատկացնել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված եղեգնաձորաբնակ  զինծառայողների հիշատակին նվիրված  հուշահամալիրի կառուցման համար։
  2. Հուշահամալիրի շինարարական աշխատանքներն իրականացնել  համաներդրող <<Արմանշին>>  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցով։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

Կողմ -6

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner