Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ,,Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և ,, Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով.
1.Տալ համաձայնություն համայնքի բյուջեում կատարել պլանային փոփոխություն ՝ պլանից ավել գանձված գույքհարկի 2015000 ՀՀ դրամ գումարը ներառել համայնքային բյուջե ,գրանցելով որպես գույքահարկ քաղաքացիներից /տող 1111/ և նպատակաուղղել .
· 186720 ՀՀ դրամ բաժին 6 խումբ 4 դաս 1 փողոցային լուսավորություն ոլորտի մասնագիտական ծառայություններ հոդվածին /հոդված 4241/ Լևոնյան փողոցի լուսավորության ցանցի նորոգման հեղինակային հսկողության իրականացման ֆինանսավորման համար 56720 ՀՀ դրամ և տեխնիկական հսկողության իրականացման ֆինանսավորման համար 130000ՀՀ դրամ :
· 412760 ՀՀ դրամ բաժին 4 խումբ 5 դաս 1 ճանապարհային տրանսպորտ ոլորտի մասնագիտական ծառայություններ հոդվածին /հոդված 4241/ համայնքի Անդրանիկի և Գլաձորյան փողոցների ասֆալտապատման աշխատանքների հեղինակային հսկողության համար 158760 ՀՀ դրամ և նույն փողոցների տեխնիկական հսկողության իրականացման ֆինանսավորման համար 254000ՀՀ դրամ :
· 1415520 ՀՀ դրամ բաժին 1 խումբ 6 դաս 1 ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող / ոլորտի, այդ թվում մասնագիտական ծառայություններ հոդվածին /հոդված 4241/ 519240 ՀՀ դրամ՝ Արսենյան 9 և Միկոյան 13 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի և Կամոյի 2Ա բազմաբնակարան բնակելի շենքի բակի նորոգման աշխատանքների հեղինակային հսկողության իրականացման ֆինանսավորման համար 195240ՀՀ դրամ և նույն բակերի աշխատանքների տեխնիկական հսկողության իրականացման համար 324000 ՀՀ դրամ և 896280 ՀՀ դրամ շենքերի և շինությունների ընթացիկ նորոգում և պահպանում հոդվածին /հոդված 4251/, այդ թվում Անդրանիկի փողոցի փլուզված պատի նորոգման աշխատանքների ֆինանսավորման համար 70368 ՀՀ դրամ և Արսենյան 9 բազմաբնակարան բնակելի շենքի բակի ցանկապատի նորոգման աշխատանքների ֆինանսավորման համար 825912 ՀՀ դրամ :
2. Տալ համաձայնություն 2019թ․ համայնքում սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 12․12․2019թ․ թիվ 1769-Ն որոշմամբ հատկացված 1911080 ՀՀ դրամ գումարը ներառել համայնքային բյուջե որպես պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացում, գրանցելով 1261 տողին և նպատակաուղղել ,, Եղեգնաձոր համայնքի Լևոնյան փողոցի լուսավորության ցանցի նորոգման,, ծրագրի ֆինանսավորման համար։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։