Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները և «Տելեկոմ Արմենիա» ԲԲ ընկերության կողմից ներկայացված N 1089/24-1 գրությունը.
1. Տալ համաձայնություն՝ «Տելեկոմ Արմենիա» ԲԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Երևանյան խճուղի 4-րդ նրբանցք, 10/1 հասցեում գտնվող բնակավայրերի հասարակական կառուցապատման (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0159-0046), 0.02 հա մակերեսով և Գետափ բնակավայրի 25-րդ փողոց 1-ին փակուղի 3 հասցեում գտնվող 0.01871 հա մակերեսով բնակելի կառուցապատման (կադաստրային ծածկագիր՝ 10-014-0034-0037) hողամասերի նպատակային նշանակությունը՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր, գործառնական նշանակությունը՝ կապի, փոխելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։