Այսօր: Երկուշաբթի, 22 Հուլիսի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 46-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2022 թվականի N 46-Ա

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 10-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍԸ ԵՎ ՀԱՎԵԼՎԱԾԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՇԱՐԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով.

1. Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 9-ի՝ ««Գլաձոր համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը միացնելու մասին» թիվ 10-Ա որոշման.

1) հիմնական մասը շարադրել ստորև բերված նոր խմբագրությամբ․

«1. «Գլաձոր համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համար՝ 65.215.1007662) վերակազմակերպել՝ այն միացնելով «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համար՝ 65.215.776860)։

2. Սահմանել, որ «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Գլաձոր համայնքային տնտեսություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը՝ փոխանցման ակտին համապատասխան (միացում):

3. Հաստատել «Գլաձոր համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ` վիճարկվող) պարտավորությունների «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը փոխանցման ակտը:

4. Հաստատել միացման միջոցով վերակազմակերպման հետևյալ կարգը.

Միացման ճանապարհով վերակազմակերպված «Գլաձոր համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումից հետո մեկ ամսյա ժամկետում «Գլաձոր համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ավագանու որոշմամբ հաստատված փոխանցման ակտի համաձայն «Գլաձոր համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հանձնում է, իսկ «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը ընդունում է միացող կազմակերպության առկա հիմնական միջոցների նկատմամբ իրավունքները (ինչպես սեփականության, այնպես էլ օգտագործման), այլ գույքը, դրամական մնացորդները, ինչպես նաև դեբիտորական և կրեդիտորական պարտքերը, հաշվարկները: Հանձնում-ընդունումը կատարվում է համապատասխան ակտի (ակտերի) միջոցով, որը (որոնք) ստորագրվում է կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից: «Գլաձոր համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպված է համարվում՝ նրա գործունեության դադարման մասին իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու պահից:

5. Հաստատել «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման հավելվածի։

6. Ուժը կորցրած ճանաչել ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի թիվ 08-Ա որոշման 11-րդ հավելվածը։

7. Ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի 08-Ա որոշման 10-րդ հավելվածը փոփոխել և շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելվածի։

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։»։

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -20

ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՄԱՆԱՍԵՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍՈՆԱ

ՄԿՐՏՉՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՆԱԶԱՐՅԱՆ ԵՂԻՇԵ

ՆԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՇԱՀԲԱԶՅԱՆ ՄԱՐԱՏ

ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՍԱՐԳՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ

ՍԱՐԳՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈՄԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(72.50 Կբ) Փոխանցման ակտ
(38.50 Կբ) Հավելված
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner