Այսօր: Երկուշաբթի, 22 Հուլիսի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 54-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մայիսի 2024 թվականի N 54-Ա

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի պահանջներով, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 606-628 հոդվածների, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «ը» ենթակետի պահանջները, լեռնահատկացման N Լ-585 ակտը և «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված դիմումը.

1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում գտնվող 2.26854 հա (հասցե՝ ք. Եղեգնաձոր 5 հողամաս, կադաստրային ծածկագիր՝ 10-001-0383-0164), 1.70996 հա (հասցե՝ ք. Եղեգնաձոր 7 հողամաս, կադաստրային ծածկագիր՝ 10-001-0383-0165), 0.78356 հա (հասցե՝ ք. Եղեգնաձոր 6 հողամաս, կադաստրային ծածկագիր՝ 10-001-0383-0177), 1.11419 հա (հասցե՝ ք. Եղեգնաձոր 4 հողամաս, կադաստրային ծածկագիր՝ 10-001-0383-0190), 0.13833 հա (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0383-0188) և 0.04683 հա (հասցե՝ ք. Եղեգնաձոր 7 հողամաս, կադաստրային ծածկագիր՝ 10-001-0383-0191) մակերեսներով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերը՝ 18 (տասնութ) տարի ժամկետով, ընդերքօգտագործման նպատակով, առանց մրցույթի վարձակալության իրավունքով տրամադրել «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ին։

2․ Սույն որոշման առաջին կետում նշված անշարժ գույքերի վարձակալության համար ամսական գումար սահմանել՝ ընդհանուր 666 670 (վեց հարյուր վաթսունվեց հազար վեց հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ։

3․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողօգտագործման (ընդերքօգտագործման) նպատակով «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի հետ կնքել անշարժ գույքերի վարձակալության պայմանագրեր, որոնցում պարտադիր ներառված լինեն համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի մասով ներդրումներ՝ տարեկան ընդհանուր 4 000 000 (չորս միլիոն) ՀՀ դրամի չափով նվազագույնը:

4. Սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանագրերի նոտարական վավերացման և պետական գրանցման ծախսերը թողնել «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի վրա։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -11

ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԲԱԲԱՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՆԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՍԱՐԳՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ՍԱՐԳՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈՄԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner