Այսօր: Հինգշաբթի, 1 Մայիսի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 32-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մարտի 2025 թվականի N 32-Ն

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ և 33-րդ հոդվածի 4-րդ մասերի պահանջներով.

1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 21-ի թիվ 02-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարել հետևյալ վերաբաշխումները․

1) Պակասեցնել՝

ա. գործառնական դասակարգման 11․01․02 (պահուստային ֆոնդ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4891 (պահուստային միջոցներ) հոդվածից 27 900 000 (քսանյոթ միլիոն ինը հարյուր հազար) ՀՀ դրամ,

բ. գործառնական դասակարգման 05.01.01 (սանմաքրում, աղբահանում) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4511 (սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին) հոդվածից 34 883 076 (երեսունչորս միլիոն ութ հարյուր ութսուներեք հազար յոթանասունվեց) ՀՀ դրամ․

2) ավելացնել՝

ա. գործառնական դասակարգման 05․06․01 (շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4511 (սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին) հոդվածին՝ 34 883 076 (երեսունչորս միլիոն ութ հարյուր ութսուներեք հազար յոթանասունվեց) ՀՀ դրամ՝ «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ին շրջակա միջավայրի պահպանման և կանաչապատման աշխատանքների իրականացման ֆինանսավորման համար,

բ. գործառնական դասակարգման 05.01.01 (սանմաքրում, աղբահանում) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4213 (կոմունալ ծառայություններ) հոդվածին՝ 27 900 000 (քսանյոթ միլիոն ինը հարյուր հազար) ՀՀ դրամ «Մաքրություն» ՍՊԸ-ի միջոցով համայնքում սանիտարական մաքրման աշխատանքների իրականացման ֆինանսավորման համար:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -16

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ

ԲԱԲԱՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ՄԿՐՏՉՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ

ՍԱՐԳՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈՄԻԿ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍՈՆԱ

ՆԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner