Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 102-րդ հոդվածի 4-րդ մասով, պահանջով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով քաղաքացի Արսեն Արամի Սահակյանի կողմից պայմանագիրը լուծելու վերաբերյալ դիմումը.
1. Վաղաժամկետ լուծել 2022 թվականի սեպտեմբերի 5-ին Եղեգնաձորի համայնքապետարանի և քաղաքացի Արսեն Արամի Սահակյանի միջև կնքված Եղեգնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող` 1.15315 հա (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0342-0036, անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայական N 08092022-10-0010) մակերեսով գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողատեսքի վարձակալության պայմանագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: