Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Եղեգնաձորի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի ապրիլի 5-ի N 5 որոշման քաղվածքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և ժառանգ Հակոբ Հովհաննիսյանի դիմումը.
1․ Հանգուցյալներ` Հայկազ Աղասիի Հովհաննիսյանին (մահացած՝ 18.08.1997թ.), Վալյա Ենոքի Հովհաննիսյանին (մահացած՝ 28.05.2021թ.) և քաղաքացի Դավիթ Հայկազի Հովհաննիսյանին (ծնված՝ 01․04․1957թ․) հատկացված անշարժ գույքին (կադաստրային ծածկագիր 10-001-0141-0009) տրամադրել հետևյալ ճշտված հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Ա. Չալաբյան փողոց, 9 բնակելի տուն:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։