|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 մարտի 2025 թվականի N 35-Ա |
ԳԵՏԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՆՈՐ ԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով, հիմք ընդունելով 2025 թվականի փետրվարի 14-ին Գետափ բնակավայրում անցկացված հանրային լսման արձանագրությունը և այն հանգամանքը, որ հանրային լսման արդյունքում բնակչության կողմից նախատեսվող գործունեությանը տրվել է դրական կարծիք․ 1․ Տալ համաձայնություն՝ Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից նախատեսվող գործունեությանը, համաձայն որի նախատեսվում է Գետափ բնակավայրում կառուցել նոր դպրոց (հզորությունը՝ 288 աշակերտ):
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |
Կողմ -16 ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ԲԱԲԱՅԱՆ ԱՍՏՂԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՄԿՐՏՉՅԱՆ ԹԱՄԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ ՍԱՐԳՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈՄԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ ՄՈՒՇԵՂ ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍՈՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|