Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 
ԵՂԵԳՆԱՁՈՐ 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2021 թվականի N 245

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006թ. սեպտեմբերի 21-ի «Համայնքային ծառայողի ատեստավորման կարգը հաստատելու մասին» N 15-Ն հրամանը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և վերապատրաստում անցած անձանց համար ս/թ հոկտեմբերի 14-ին  ժամը 1100-ին  անցկացնել հերթական  փաստաթղթային ատեստավորում.

ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի  աշխատակազմի ֆինանսական  բաժնի առաջատար մասնագետ  /ծածկագիր 3․1-5/ Հասմիկ Այվազյան, ՔԿԱԳ տարածքային բաժնի առաջին կարգի մասնագետ /ծածկագիր 3․2-1/ Սյունե Բաբայան։

2. ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի  աշխատակազմի քարտուղար Ա․  Սարգսյանին`սահմանված կարգով կազմակերպել համայնքային ծառայողների փաստաթղթային  ատեստավորման  նախապատրաստական աշխատանքները:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2021 թ. սեպտեմբերի  13
ք. Եղեգնաձոր