Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 
ԵՂԵԳՆԱՁՈՐ 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2024 թվականի N 375-Ա

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ՀԱՏՎԱԾՆԵՐԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի N 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և քաղաքացի Արթուր Գասպարյանի դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Մոմիկի փողոց 2 շենք, 42 առևտրի սրահ հասցեում գտնվող, Արթուր Տելեսիկի Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 22042024-10-0001 վկայական) (կադաստրային ծածկագիր 10-001-0050-0069), հասարակական նշանակության շինության (առևտրի սրահ) առանձնացվող հատվածներին տրամադրել հետևյալ հասցեները՝

1) 70.6 քմ մակերեսով հատվածին տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, ք., Եղեգնաձոր Մոմիկի փողոց, 2 շենք, 42 առևտրի սրահ:

2) 47.6 քմ մակերեսով հատվածին տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, Եղեգնաձոր Մոմիկի փողոց, 2 շենք, 46 առևտրի սրահ:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                             Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2024 թ. մայիսի  27
ք. Եղեգնաձոր