 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2023 թվականի N 291-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991թվականի ապրիլի 9-ի N 04 որոշմամբ հաստատված քաղվածքը, հողի հատակագիծը և լիազորված անձ Արծրուն Հակոբյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Ճանաչել քաղաքացիներ՝ Հրայր Նորիկի Կարապետյանի (ծնված՝ 1962թ.), Լարիսա Ռաֆիկի Կարապետյանի (ծնված՝ 1967թ.), Ռոման Հրայրի Կարապետյանի (ծնված՝ 1985թ.), Արթուր Հրայրի Կարապետյանի (ծնված՝ 1986թ.) սեփականության իրավունքը Եղեգնաձոր համայնքի Մալիշկա գյուղի 21-րդ փողոց, 35 հասցեում գտնվող բնակելի տան և օժանդակ կառույցների /կադաստրային ծածկագիր՝ 10-032-0153-0005/ նկատմամբ:
2. Բնակելի տունը և օժանդակ կառույցները չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, և այդ իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ:
3. Բնակելի տունը և օժանդակ կառույցները բավարարում է «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմաններին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2023թ. մայիսի 25
ք.Եղեգնաձոր