 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2024 թվականի N 306-Ա
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման պահանջները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված համայնք Եղեգնաձոր Եղեգնաձոր ք., Ա. Միկոյան փողոց 10/8 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 50.19 քմ մակերեսով բնակելի տունը և 0.00269 հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքով վաճառել Հակոբ Ֆրունզեի Գիվարգիզյանին շինության համար՝ 404 630 (չորս հարյուր չորս հազար վեց հարյուր երեսուն) ՀՀ դրամ և հողատարածքի համար՝ 119 490 (մեկ հարյուր տասնինը հազար չորս հարյուր իննսուն) ՀՀ դրամ արժեքով, ընդհանուր՝ 524 120 (հինգ հարյուր քսանչորս հազար մեկ հարյուր քսան) ՀՀ դրամ:
2. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2024 թ. ապրիլի 18
ք. Եղեգնաձոր