 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2024 թվականի N 301-Ա
ԲԱՑՕԹՅԱ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51 հոդվածի 1-ին մասով հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 1-ին հավելվածի 11-րդ կետը և ԱՁ Արմենուհի Հարությունյանի հայտը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Ա․ Միկոյան փողոցում (թիվ 14 բնակելի շենքի հարևանությամբ) սուրճ պատրաստող սարք տեղադրելու և սուրճի բացօթյա վաճառք կազմակերպելու համար ԱՁ Արմենուհի Հարությունյանին տալ թույլտվություն՝ 2024 թվականի համար, ըստ ամիսների, համաձայն վճարումների։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորոդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2024 թ. ապրիլի 17
ք. Եղեգնաձոր