 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 հոկտեմբերի 2024 թվականի N 670-Ա
ԱՃՈՒՐԴՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾԻ ՀԵՏ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով և հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 61-Ա որոշումը և 2024 թվականի սեպտեմբերի 25-ին Եղեգնաձորի համայնքապետարանում կայացած հողի աճուրդի արձանագրությունները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Կամոյի փողոց 2/17 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.00314 հա (կադաստրային ծածկագիր 10-001-0170-0078) նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, հողի աճուրդում հաղթող ճանաչված Գևորգ Նվերի Ավետիսյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր։
2. 0.00314 հա հողի վաճառքի աճուրդում առաջարկված առավելագույն գինը՝ 204 000 (երկու հարյուր չորս հազար) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2024 թ. հոկտեմբերի 08
ք. Եղեգնաձոր