Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 
ԵՂԵԳՆԱՁՈՐ 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 2021 թվականի N 244

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ և 8-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով <<Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական  նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետը․ 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Եղեգնաձոր համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 19042021-10-0015 վկայական), 0․66751 հա մակերեսով, 10-001-0307-0033 կադաստրային ծածկագրով, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող հողատարածքի  գործառնական նշանակությունը փոփոխել՝ դարձնելով պտղատու այգի՝ կորիզավոր:

2. Որոշման օրինակը հինգ օրվա ընթացքում ներկայացնել ՀՀ կադաստրի  կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում` սեփականության իրավունքի վկայականում համապատասխան ուղղում կատարելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2021 թ. սեպտեմբերի  10
ք. Եղեգնաձոր