Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 
ԵՂԵԳՆԱՁՈՐ 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 սեպտեմբերի 2024 թվականի N 615-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ Եղեգնաձոր համայնքի, Եղեգնաձոր քաղաքի, Ա. Միկոյան փողոց, 5/10 առևտրի սրահ հասցեում կառուցված ինքնակամ կառույցի (առևտրի սրահ) պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցի և դրանով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1730-Ն որոշումների պահանջներով, ինչպես նաև հաշվի առնելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և Դավիթ Ստեփանյանի կողմից ներկայացված դիմումը /մուտքի թիվ՝ 951/.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Եղեգնաձոր համայնքի, Եղեգնաձոր քաղաքի, Ա. Միկոյան փողոց, 5/10 առևտրի սրահ հասցեում գտնվող ըստ չափագրման հատակագծի 2.99 քմ ներքին մակերեսով և 4.90 քմ արտաքին մակերեսով կառուցված ինքնակամ կառույցը (առևտրի սրահը) և դրա սպասարկման համար առանձնացված 0․00049 հա մակերեսով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողատարածքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր` 20237WPR2S) համարել Եղեգնաձոր համայնքի սեփականություն և այն ճանաչել օրինական: Կառույցին տալ հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, Եղեգնաձոր ք., Ա. Միկոյան փողոց, 5/10 առևտրի սրահ:

2.Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած Դավիթ Սոսի Ստեփանյանին (ծնված՝ 12.11.1983թ.): Ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ փաստը հավաստող գրավոր ապացույցը (վճարման անդորրագիր, տեղեկանք և կամ քաղվածք) ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում Եղեգնաձորի համայնքապետարանի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:

3.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                             Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2024 թ. սեպտեմբերի  06
ք. Եղեգնաձոր