Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 
ԵՂԵԳՆԱՁՈՐ 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 սեպտեմբերի 2024 թվականի N 618-Ա

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԻ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ՀԱՏՎԱԾՆԵՐԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի N 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Երևանյան խճուղի 2-րդ նրբանցք, 1/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03072024-10-0007 վկայական) (կադաստրային ծածկագիր 10-001-0056-0062), բնակավայրերի նշանակության այլ հողի առանձնացվող հատվածներին տրամադրել հետևյալ հասցեները՝

1) 2.11773 հա մակերեսով հատվածին տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, ք., Եղեգնաձոր Զորավար Անդրանիկի, 37/1 հողամաս:

2) 0.20000 հա մակերեսով հատվածին տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, ք., Եղեգնաձոր Զորավար Անդրանիկի, 37/2 հողամաս:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                             Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2024 թ. սեպտեմբերի  06
ք. Եղեգնաձոր