ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հուլիսի 2024 թվականի N 522-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1730-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և սեփականատեր Արմեն Գաբրիելյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Քաղաքացի Արմեն Աշոտի Գաբրիելյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Եղեգնաձոր համայնք բնակավայր Վերնաշեն 18-րդ փողոց 1 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27022018-10-0009), բնակավայր Վերնաշեն 18-րդ փողոց 1/1 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 02052023-10-0012) և բնակավայր Վերնաշեն 18-րդ փողոց 1/2 հողամաս (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 24052018-10-0014) հասցեներում գրանցված անշարժ գույքերը միավորել և տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, բնակավայր Վերնաշեն, 18-րդ փողոց, 1 շինություն։
2․ Սույն որոշման առաջին կետում նշված՝ Եղեգնաձոր համայնք բնակավայր Վերնաշեն 18-րդ փողոց 1/2 հողամաս (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 24052018-10-0014) հասցեում գրանցված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողի գործառնական նշանակությունը փոփոխել՝ դաձնելով հասարակական կառուցապատման։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2024 թ. հուլիսի 19
ք. Եղեգնաձոր