Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 
ԵՂԵԳՆԱՁՈՐ 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 սեպտեմբերի 2024 թվականի N 620-Ա

«ՎԱՅՆՎՈՐՔՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 9-րդ կետը, 100-րդ կետի 1-ին ենթակետը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունը և «ՎԱՅՆՎՈՐՔՍ» ՓԲԸ-ի տնօրենի դիմումը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Երևանյան խճուղի 1/9 հասցեում գյուղատնտեսական արդյունաբերական համալիրի (գինեգործարան) կառուցման համար՝ «ՎԱՅՆՎՈՐՔՍ» ՓԲԸ-ին տալ շինարարության թույլտվություն:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                             Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2024 թ. սեպտեմբերի  06
ք. Եղեգնաձոր