Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մայիսի 2023 թվականի   N 288-Ա 

«ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի՝ «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին» N 02-Ն հրամանով հաստատված հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետը և համակարգչում զետեղված թեկնածուներից պատահական ընտրված հանձնաժողովի կազմը /անվանացանկ/.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․ Հաստատել «Եղեգնաձորի գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար 2023 թվականի մայիսի 25-ին անցկացվող մրցույթի հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի։

2․ Սույն որոշման առաջին կետում նշված հանձնաժողովի քարտուղար նշանակել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարինե Հովհաննիսյանին։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                               ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2023թ. մայիսի 24
ք.Եղեգնաձոր