Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 
ԵՂԵԳՆԱՁՈՐ 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2024 թվականի N 517-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով 1981 թվականի ապրիլի 29-ի թիվ 4-րդ նիստի արձանագրությամբ հաստատված քաղվածքը,  Սամվել Մարտիրոսյանի կողմից ներկայացված դիմումը և առաջին պետական գրանցման հանգամանքը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Ճանաչել Սամվել Պավլուշի Մարտիրոսյանի (ծնված՝ 20.10.1960թ․) սեփականության իրավունքը Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի Մ. Մաշտոցի փողոց, 18/1 հասցեում գտնվող բնակելի տան և ավել օգտագործվող 160 քառ․ մ բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված ավել օգտագործվող 160 քառ. մ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, և այդ իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ:

3. Բնակելի տունը և օժանդակ շինությունը կառուցվել են մինչև 2001 թվականը, կառուցված չեն և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ. համապատասխանում են «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմաններին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                             Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2024 թ. հուլիսի  16
ք. Եղեգնաձոր