Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-211 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Մարիետա Ռազմիկի Երջանիկյանի դիմումը. 1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման/կադաստրային ծախկագիր՝ 10-001-0112-0016, հասցե՝ ք․, Եղեգնաձոր Ն․ Մշեցու փողոց 4/1 հողամաս/ 0.03582 հա, 0․07176 հա /կադաստրային ծածկագիր՝ 10-001-0112-0029, հասցե՝ ք․, Եղեգնաձոր Ն․ Մշեցու փողոց 4/2/ հողատարածքները, 50 /հիսուն/ տարի ժամկետով, սահմանափակ օգտագործման իրավունքով /սերվիտուտ/ տրամադրել քաղաքացի Մարիետա Ռազմիկի Երջանիկյանին /ծնված՝ 22․03․1964թ․/՝ հողատարածքներով անցնող ոռոգման ջրի ճանապարհից օգտվելու նպատակով:
2. Եղեգնաձորի համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանին` Մարիետա Ռազմիկի Երջանիկյանին հետ, օրենսդրությամբ սահմանված կարգով, կնքել սերվիտուտի պայմանագիր՝ 50 /հիսուն/ տարի ժամկետով, ընդհանուր՝ 20 000 / քսան հազար/ ՀՀ դրամ տարեկան վճարով։ Պայմանագրերի նոտարական վավերացման և պետական գրանցման ծախսերը թողնել քաղաքացու վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |