Այսօր: Երեքշաբթի, 25 Հունիսի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 67-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԴԱՆ ԱՎԱԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի ԹԻՎ 32-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայսատանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով․

1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 17-ի՝ «Եղեգնաձոր համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին» թիվ 32-Ա որոշման հավելվածի (տարեկան աշխատանքային պլան) 4-րդ աղյուսակը շարադրել հետևյալ բովանդակությամբ 

«Աղյուսակ 4 ՏԱՊ-ի ծրագրերը, որոնք ապահովված չեն համապատասխան ֆինանսական միջոցներով 

Հ/Հ

Ծրագրի անվանումը

Ծրագրի արժեքը (հազ. դրամ)

ԲԲՀ-ի բնակավայրը

 

Ոլորտ 1.  Ընդհանուր

 

1)

Եղեգնաձոր համայնքի այգիների բարեկարգում

5000.0

Եղեգնաձոր, Գլաձոր, Մալիշկա

2)

Խաղահրապարակների կառուցում այգիներում և բազմաբնակարան շենքերի բակերում

100000.0

Եղեգնաձոր, Գլաձոր, Գետափ, Վերնաշեն, Մալիշկա

3)

Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրների կից տարածքների բարեկարգման աշխատանքներ

7552.33

Եղեգնաձոր

 

4)

Եղեգնաձոր բնակավայրում լուսացույցերի տեղադրում

12000.0

Եղեգնաձոր

 

Ոլորտ 2.  Բնակելի շենքերի արդիականացում

 

 

    1)

Բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի բարեկարգում

35000.0

Եղեգնաձոր

    2)

Բազմաբնակարան բնակելի շենքերի բակերում, մուտքերում և հարկերում շարժական ցուցիչով ԼԵԴ լույսերի տեղադրում 

15000.0

Եղեգնաձոր

 

Ոլորտ 3.  Տրանսպորտ

 

 

     1)

Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր, Գլաձորև Վերնաշեն բնակավայրերի ներհամայնքային փողոցների ասֆալտապատում և/կամ սալիկապատում

526331.5

Եղեգնաձոր, Գլաձոր, Վերնաշեն,

     2)

Մալիշկա բնակավայրի մայթերիսալիկապատում

40000.0

Մալիշկա

3)

Եղեգնաձոր համայնքի Գետափ   բնակավայրի ներհամայնքային փողոցի ասֆալտապատում

262361.0

Գետափ

4)

Եղեգնաձոր համայնքի  Մալիշկա բնակավայրի ներհամայնքային փողոցների ասֆալտապատում

121307.5

 

Մալիշկա

5)

Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր, Գլաձոր, Գետափ, Վերնաշեն և Մալիշկա բնակավայրերի ներհամայնքային փողոցների լուսավորության ցանցի կառուցում

50000.0

Եղեգնաձոր, Գլաձոր, Գետափ, Վերնաշեն, Մալիշկա

 

Ոլորտ 4.  Կրթություն

 

 

    1)

Մալիշկա և Վերնաշեն բնակավայրերիի մշակույթի տների վերանորոգում

100000.0

Մալիշկա, Վերնաշեն

    2)

Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի թիվ 1, Վերնաշեն բնակավայրի, Մալիշկա բնակավայրի թիվ 1 մանկապարտեզների հիմնանորոգում

80000.0

Եղեգնաձոր, Վերնաշեն,

Մալիշկա

    3)

Եղեգնաձոր համայնքի՝ Եղեգնաձոր բնակավայրի թիվ 2 և թիվ 5 մանկապարտեզների բակերի բարեկարգման աշխատանքներ

36349.1

Եղեգնաձոր

   4)

Եղեգնաձոր քաղաքի մարզադպրոցի և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի հիմնանորոգում

40000.0

Եղեգնաձոր

 

Ոլորտ 5.  Ոռոգման ցանցերի արդիականացում

 

 

1)

Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր, Մալիշկա, Գետափ, Գլաձոր և Վերնաշեն բնակավայրերի ոռոգման ցանցերի հիմնանորոգում

121760.8

Եղեգնաձոր, Մալիշկա, Գետափ, Գլաձոր և Վերնաշեն

  2)

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Անդրանիկի փողոցի ոռոգման ցանցի կառուցում և Խանջյան փողոցի ոռոգման ցանցի վերանորոգում։

 ա. Ծրագրի նպատակը` Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրում պարենարտադրության կայուն համակարգերի ապահովումն է, որի արդյունքում արդյունավետ կօգտագործվեն ջրային ռեսուրսներն ու կբարձրանա բնակիչների կենսամակարդակը։

 բ. Ծրագրի իրագործման դեպքում ակնկալվող արդյունքների ամփոփ նկարագիրը` Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի փողոցում ոռոգման ցանցի կառուցմամբ և Խանջյան փողոցում ոռոգման ցանցի վերանորոգմամբ մենք հնարավորություն կստանանք ապահովել ոռոգման ջրի հասանելիությունը շահառու 81 տնային տնտեսության համար, կկանխենք ոռոգման ջրի կորուստը և կբարելավենք բնակավայրի սանիտարական վիճակը:

 գ. Ծրագրի իրականացման դեպքում ստեղծվող աշխատատեղերի քանակը` ժամանակավոր աշխատատեղ՝ 15-20։

 դ. Կայուն զարգացման նպատակների (այսուհետ՝ ԿԶՆ) հետ առնչություն. Ուղղակիորեն առնչվող ԿԶՆ՝

     ԿԶՆ 2 Վերացնել սովը, հասնել պարենային ապահովության ու բարելավված սնուցման, խթանել գյուղատնտեսության կայուն զարգացումը`

Թիրախներ. 2.4. Մինչև 2030 թ. ապահովել պարենարտադրության կայուն համակարգեր և ներդնել դիմակայուն գյուղատնտեսական գործելաձևեր, որոնք մեծացնում են արտադրողականությունը և արտադրությունը, օգնում են պահպանել էկոհամակարգերը, ուժեղացնում են կլիմայի փոփոխություններին, ծայրահեղ եղանակային պայմաններին, երաշտին, հեղեղներին և այլ աղետներին հարմարվելու կարողությունները և շարունակաբար բարելավում հողի որակը:

Ցուցանիշներ. «2.4.1 Արդյունավետ ու կայուն գյուղատնտեսական գործելաձևեր կիրառող գյուղատնտեսական տարածքների համամասնությունը»։

     ԿԶՆ 6. Ապահովել հասանելիություն և կայուն ձևով կառավարել ջուրն ու սանիտարական պայմանները բոլորի համար`

Թիրախներ. 6.5 Մինչև 2030թ. Իրականացնել ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում բոլոր մակարդակներում, այդ թվում՝ համապատասխան դեպքերում, անդրսահմանային գործակցության միջոցով

Ցուցանիշներ. «6.5.1 Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման իրականացման աստիճանը (0-100)»:

     ԿԶՆ 8. Խթանել կայացած, ներառական և կայուն տնտեսական աճ, լիարժեք և արտադրողական զբաղվածություն և արժանապատիվ աշխատանք բոլորի համար`

Թիրախներ. 8.1 Պահպանել մեկ շնչին ընկնող տնտեսական աճը համաձայն ներպետական հանգամանքների, և մասնավորապես, համախառն ներքին արդյունքի տարեկան առնվազն 7 տոկոս աճ առավել թույլ զարգացած երկներում:

Ցուցանիշներ. «8.1.1 Մեկ շնչին ընկնող իրական ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) տարեկան աճի ցուցանիշը»:

 ե.  Ծրագրի իրականացման աշխատանքներում ներգրավված աշխատակիցներ`

      1) համայնքի ղեկավարի առաջին տեղակալ

2) ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի աշխատակիցներ

3) քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի աշխատակիցներ

4) գնումների համակարգող

5) տնտեսական զարգացման պատասխանատու։ 

17654.76

Եղեգնաձոր

 

Ընդամենը

 

1570317.0»

 

 

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner