Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով․ 1․ Տալ թույլտվություն Եղեգնաձոր համայնքի /բնակավայրերի/ վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերից աճուրդով օտարելու համար՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշման ընդունմամբ՝ ուժը կորցրած ճանաչել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2020 թվականի մարտի 13-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող 1.85 հա մակերեսով հողատարածքը մեկ լոտով աճուրդով օտարելու մասին» թիվ 42-Ա որոշումը և Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 8-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող հողերն աճուրդով օտարելու համար թույլտվություն տալու մասին» թիվ 80-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 14-րդ կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |