Այսօր: Շաբաթ, 1 Հոկտեմբերի 2022թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 53-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 53-Ն


Զեկ. ՎԱՐԴԱՆ ԱՎԱԳՅԱՆ

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջներով.

1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Նոր Ավան թաղամասի կոյուղու ցանցի և բիոմաքրման կայանի կառուցման համար ներդրում կատարելու նպատակով՝ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 4-ի թիվ 23-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարել հետևյալ վերաբաշխումը.

գործառնական դասակարգման՝ բաժին 11, խումբ 1, դաս 2 /պահուստային ֆոնդ/ ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4891 /պահուստային միջոցներ/ հոդվածից պակասեցնել 6 210 842 /վեց միլիոն երկու հարյուր տաս հազար ութ հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ և այն ավելացնել բաժին 1, խումբ 3, դաս 3 /ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/ ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4819 /նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին/ հոդվածին։

2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am,yeghegnadzor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner